|
Հակավիրուսային ծրագրի ընտրությունը միշտ
եղել է և մնում է շատ դժվար գործ, քանի դեռ չգիտեք այս կամ
այն հակավիրուսային ծրագրի առավելությունները,
թերությունները, կամ ինչով են ընդհանրապես այդ ծրագրերը
տարբերվում միմիանցից:
Այդ պատճառով ներկայացնենք
Dr.Web
հակավիրուսային ծրագրի առավելությունները այլ ծրագրերի
նկատմամբ:
-
Dr.Web
հակավիրուսային ծրագրի դիստրիբուտիվը ամենափոքրն է
հակավիրուսային ծրագրերի մեջ՝
ընդամենը 6-10 մեգաբայթ:
-
Dr.Web
ծրագրի հակավիրուսային բազաները նորացվում են ժամում
մի քանի անգամ և ունեն շատ փոքր չափսեր՝ 5-17 կիլոբայթ
և բազայի թարմացումը տևում է
ընդամենը մի քանի վայրկյան նույնիսկ ամենադանդաղ կապի
դեպքում:
-
Այս հակավիրուսային ծրագիրը շատ խնայողաբար է
օգտագործում համակարգչի ռեսուրսները և
կարող է աշխատել անգամ ամենահին
համակարգիչների և օպերացիոն համակարգերի վրա՝
չդանդաղեցնելով նրանց աշխատանքը:
-
Համակարգիչը երբեք չի ստանում վիրուսներ էլեկտրոնային
փոստի միջոցով, քանի որ
Dr.Web
հակավիրուսային ծրագիրը ստուգում է էլեկտրոնային
նամակները մինչ դրանց ստացումը՝ փոստային ծրագրի
կողմից:
-
Աշխատանքի ընթացքում արագորեն
կատարվում է նաև ինֆորմացիայի դյուրակիր կրիչների՝
սկավառակների, սմարտ քարտերի,
Flash
չիպերի և այլ կրիչների վրա գտնվող ֆայլերի ստուգումը:
-
Միայն
Dr.Web հակավիրուսը կարող է
տեղադրվել արդեն վիրուսներով վարակված համակարգիչների
վրա և բուժել այն առանց օժանդակ ծրագրերի:
-
Dr.Web
հակավիրուսային ծրագիրը շատ պարզ և հեշտ է տեղադրման
մեջ և չի պահանջում հատուկ գիտելիքներ՝ տեղադրման և
օգտագործման համար:
|