|
Ինտերնետում պարբերաբար հայտնվում են տարատեսակ միֆեր՝ այս
կամ այն հակավիրուսյին ծրագրի վերաբերյալ, որոնք
հիմնականում չեն համապատասխանում իրականությանը:
Ներկայացնում ենք մեր գտած նմանատիպ նյութերը՝
Dr.Web
հակավիրուսային ծրագրի մասին, մեր մեկնաբանություններով:
1.
Ասում են, թե հակավիրուսային ծրագրերի հեղինակներն իրենք
են ստեղծում վիրուսներ՝ այնուհետ դրանք «հայտնաբերելու»
համար:
Մենք չենք
կարող պատասխանել բոլորի փոխարեն, սակայն, նշենք, որ
ինքներս դրանով չենք զբաղվում:
Վստահեցնում ենք, որ դրա կարիքը չունենք, քանի որ մեր
հակավիրուսային լաբորատորիան շուրջօրյա ստանում է
հազարավոր նոր վիրուսներ և մենք կարիք չունենք ստեղծելու
նոր վիրուսներ՝ հակավիրուսային ծրագրի պահանջարկի
ապահովման համար:
2.
Ասում են, թե Dr.Web
հակավիրուսային ծրագիրը նախատեսված է
անհատական օգտագործման համար և լուրջ ընկերությունները այն
չեն օգտագործում:
Դա
ամենատխուր միֆն է եղածների մեջ և դրա հերքումը իրենից ոչ
մի բարդություն չի ներկայացնում:
Այցելեք, օրինակ,
այստեղ:
Ընդ որում, Dr.Web
ընկերության վաճառքների մեջ տնային
օգտագործողների բաժինը կազմում է ընդամենը 10%!
Նման
լուրեր հիմնականում տարածվում են մրցակիցների կողմից:
Երբեմն նույնիսկ ասում են, որ
Dr.Web
հակավիրուսային ծրագիրը նախատեսված է միայն հին և թույլ
համակարգիչների համար և հզոր համակարգիչների վրա այն չի
կարելի օգտագործել:
Ծրագրի՝ ավելի քիչ ռեսուրսներով աշխատելու ունակությունը,
փաստորեն, ներկայացվում է որպես թերություն՝ հավանաբար
իրենց՝ նույնիսկ ամենահզոր համակարգիչներն արգելակող
հակավիրուսային ծրագրերն արդարացնելու նպատակով:
3.
Ասում են, թե SpIDer Guard
հսկիչը չի աշխատում ժամանակակից,
երկու միջուկ ունեցող, ինչպես նաև
Intel Hyper-Threading
տեխնոլոգիան օգտագործող պրոցեսորների հետ:
Դա ևս
կեղծիք է, քանի որ SpIDer Guard
հսկիչը միատեսակ լավ է աշխատում
ինչպես Windows
95/98/ME/NT/2000/XP/2003
համակարգերի վրա, այնպես էլ նշված պրոցեսորների հետ:
4.
Ասում են, թե Dr.Web
հակավիրուսը չի ստուգում օպերացիոն համակարգի գործարկման
համար պատասխանատու կրիտիկական բաժինները:
Նման բան
չկա – SpIDer Guard
հսկիչը և սքաները լիարժեք կերպով և
ամենայն մանրամասնությամբ ստուգում են այդ հատվածները և
բուժում դրանք՝ անհրաժեշտության դեպքում:
5.
Ասում են, թե Dr.Web
հակավիրուսի ստուգումից հետո, այլ հակավիրուսային ծրագրեր
կարող են հայտնաբերել վիրուսներ՝
նույն համակարգչի մեջ:
Այս խնդիրը
ներկայացնելուց առաջ, նախ բացատրենք, թե ինչն է համարվում
վիրուս տվյալ պահին, ինչը՝ ոչ:
Dr.Web–ի
բազայում երբեք չեն ներառվում անաշխատունակ ծրագրային
կոդերը՝ որոնք երբեք չեն կարող աշխատել և վնասել
համակարգիչը, այլ պարզապես ստեղծում են վիրուսի իմիտացիա:
Սակայն եթե
Ձեզ անհանգստացնում է այս կամ այն ֆայլը՝ Դուք միշտ կարող
եք ուղարկել այն մեզ՝
այս էջի
միջոցով:
6.
Ասում են, թե
Dr.Web–ը չի
կարելի տեղադրել նոութբուկների վրա, քանի որ այն
դանդաղեցնում է դրանց աշխատանքը:
Բացարձակ
անիմաստ միֆ՝ քիչ առաջ կար կարծիք, որ մեր հակավիրուսը չի
աշխատում հզոր համակարգիչների վրա, իսկ այժմ՝
նոութբուկների:
Հիշեցնենք, որ նոութբուկները դրանք նույն համակարգիչներն
են, սովորաբար՝ ավելի թույլ կոնֆիգուրացիաներով:
Ընդ որում՝ ցանկացած նոութբուկի ամենախոցելի տեղը
համարվում է կոշտ մագնիսական սկավառակը՝ վինչեստերը, քանի
որ այն աշխատում է ավելի դանդաղ, քան սովորական
համակարգիչների վրա՝ ելնելով կառուցվածքային
առանձնահատկություններից:
Իսկ վիրուսները հիմնականում փնտրվում են հենց վինչեստերի
վրա:
Հետևաբար՝ նոութբուկների ստուգումը կարող է տևել ավելի
երկար:
7.
Ասում են, թե ստեղծման պահից ի վեր
Dr.Web
հակավիրուսի արտաքին տեսքը չի փոխվել:
Եթե խոսքը
գնում է GUI (Graphical User
Interface) գրաֆիկական ինտերֆեյսի
մասին, ապա այո, այն շատ քիչ է
ենթարկվում փոփոխությունների:
Սակայն նշենք, որ հակավիրուսային ծրագրի գլխավոր
առավելությունը նրա արտաքին տեսքը չէ, այլ՝ վիրուսներ
բռնելու և բուժելու կարողությունը:
Որպես օրինակ բերենք այսպես կոչված
command line
սքաներները՝ որոնք աշխատում են առանց գրաֆիկական
ինտերֆեյսի, սակայն պաշտպանում են համակարգիչը նույնքան
հուսալի:
Ի վերջո,
ի՞նչ օգուտ հակավիրուսից, որը շատ գեղեցիկ տեսք ունի,
սական չի կարող նորմալ հայտնաբերել և բուժել վիրուսներ:
8.
Ասում են,
թե Dr.Web
հակավիրուսը չի ճանաչում շատ
արխիվային ֆորմատներ, հետևաբար այն չի կարող ապահովել
անհրաժեշտ պաշտպանություն:
Dr.Web
հակավիրուսը ճանաչում է բոլոր արխիվային տիպերը՝
ZIP, 7ZIP, ARJ, RAR, LHA, GZIP, TAR,
BZIP2, MS CAB, WISE, MSI, ISO, CPIO. RPM, DEB:
Բացի այդ, եթե նույնիսկ գոյություն ունենա
արխիվային ֆորմատ, որը Dr.Web–ը
չի ճանաչի տվյալ պահին, վիրուսը կվնասազերծվի ֆայլի
ապաարխիվացման ժամանակ:
9.
Ասում են, թե
Dr.Web հակավիրուսը
չի բուժում ֆայլերը՝ արխիվների մեջ, այդ
պատճառով այն հուսալի չէ:
Dr.Web
հակավիրուսային ծրագրի
հուսալիությունը բազմիցս ապացուցվել է միջազգային անկախ
տեստերի արդյունքում և դա չէ, որ այժմ պետք է մեկնաբանենք:
Բանը նրանում է, որ ցանկացած հակավիրուսային ծրագիր ունի
հակավիրուսային պաշտպանության սեփական սկզբունքները:
Մեր հակավիրուսի դեպքում՝ վիրուսները վնասազերծվում են
ապաարխիվացման պահին:
Նշենք մի
կարևոր հանգամանք ևս՝ որոշ արխիվներ պարզապես հնարավոր չէ
բուժել՝ լիցենզիոն սահմանափակումների պատճառով, քանի որ
ֆայլերը բուժելուց հետո պետք է նաև արխիվացնել, իսկ
արխիվացման տեխնոլոգիաները պետք է լիցենզավորել:
Հետևաբար ոչ մի այլ հակավիրուս ևս
չի կարող
բուժել բոլոր արխիվները:
10.
Ասում են, թե Dr.Web
հակավիրուսի արագագործության պատճառը
մակրո վիրուսների
չիմացությունն է:
Dr.Web
հակավիրուսը հայտնաբերում և բուժում է մակրո վիրուսներ շատ
վաղուց և համարվում այդ բնագավառի ամենաուժեղ
հակավիրուսներից մեկը:
Ավելին՝ այս հակավիրուսի էվրիստիկ մասը թույլ է տալիս
հայտնաբերել նաև նոր՝ դեռևս վիրուսային բազաներում
չգրանցված վիրուսները:
11.
Ասում են, թե Dr.Web
հակավիրուսը հնարավոր չէ տեղարդրել
վիրուսով արդեն վարակված համակարգչի վրա:
Ի
տարբերություն այլ
հակավիրուսների, որոնց իրոք հնարավոր չէ
տեղադրել վարակված համակարգիչների վրա,
Dr.Web–ը
հաջողությամբ տեղադրվում և բուժում է վարակված
համակարգիչները:
Ավելին՝ բուժել կարելիէ նույնիսկ առանց տեղադրելու՝
հակավիրուսն աշխատեցնելով ցանկացած արտաքին
հիշողությունից՝ USB
Flash
կամ CD:
12.
Ասում են, թե
Dr.Web
հակավիրուսը չի կարելի տեղադրել
Windows 98/NT/ME
օպերացիոն համակարգերի վրա
Դա այդպես
չէ: Dr.Web
հակավիրուսը հոյակապ աշխատում է բոլոր
Windows
համակարգերի վրա՝ սկսած Windows
95 OSR2 տարբերակից, ինչպես նաև
MS DOS, PC DOS
և OS/2
համակարգերի վրա:
13.
Ասում են, որ Dr.Web
հակավիրուսը չունի հնարավորություն
վերականգնելու վիրուսների կողմից փչացված համակարգային
ֆայլերը:
Դա իրոք
այդպես է, քանի որ, եթե վիրուսը ջնջել է ֆայլի
պարունակությունը, դրա վերականգնումը հակավիրուսի խնդիրը չէ:
Իսկ եթե որոշ հակավիրուսային ծրագրեր հայտարարում են որ
նրանք կարող են վերականգնել
փչացված ֆայլերը, ապա միայն իրենց
է հայտնի, թե ինչ են հասկանում դրա տակ:
14.
Ասում են, թե Dr.Web
հակավիրուսը չի կարող ստուգել
IMAP միացմամբ
ստացվող փոստային հաղորդագրությունները:
Դա այդպես
չէ՝ այսօր Dr.Web–ը
այն եզակի հակավիրուսային ծրագրերից է, որը առավելագույնս
ճիշտ է աշխատում IMAP/NNTP
միացումներով՝ հայտնաբերելով բոլոր
վիրուսները:
15.
Ասում են, որ Dr.Web
հակավիրուսային ծրագրի բազան թարմացվում է ոչ շատ հաճախ՝
շաբաթեկան 1-2 անգամ:
Սովորաբար
Dr.Web–ի
հակավիրուսային բազան թարմացվում է ժամում 2 անգամ՝ դա
թույլ է տալիս արագ արձագանքել նոր վիրուսային
համաճարակներին:
Միֆի «հեղինակները» օգտվել են այն փաստից, որ բացի
ամենժամյա և ամենօրյա թարմացումներից,
Dr.Web
հակավիրուսի համար ամեն շաբաթվա վերջում թողարկվում է
միացյալ հակավիրուսային բազա՝ որտեղ միավորվում են տվյալ
շաբաթվա օրեկան հակավիրուսայի թարմացումները՝ ֆայլերի
թարմացման ֆայլերի քանակությունը կրճատելու նպատակով:
16.
Ասում են, որ Dr.Web
հակավիրուսային ծրագրի բազան ունի փոքր
չափսեր, քանի որ այն ներառում է ավելի քիչ վիրուսների
մասին ինֆորմացիա:
Դա
հերթական միֆն է մեր հակավիրուսի մասին:
Իրականում մեր մասնագետները շատ մեծ ուշադրություն են
դարձնում բազայի կառուցվածքին և օպտիմիզացիային, ինչը
թույլ է տալիս հասնել
բազայի փոքր չափերի, որի արդյունքն է հանդիսանում
Dr.Web
հակավիրուսի բարձր արագագործությունը:
17.
Ասում են, որ Dr.Web
հակավիրուսի բազան ունի փոքր չափեր, քանի
որ այնտեղից պարբերաբար հանվում է հին վիրուսների մասին
ինֆորմացիան:
Սա ևս
կեղծիք է՝ միջզգային հեղինակավոր տեստերը միշտ ներառում են
բոլոր սերունդների՝
նույնիսկ ամենահին վիրուսներ, իսկ մեր հակավիրուսը այդ
տեստերում
միշտ գրավում է ամենաբարձր դիրքեր,
ապահովելոն 100
տոկոսանոց արդյունք:
Վերջում
նշենք, որ նման միֆեր շատ հաճախ շրջանառության մեջ են
դրվում մեր մրցակիցների կողմից՝ որպես իրենց վատ
արտադրանքի արդարացում: |