Home Home Support
Լուծումներ
Ստանալ
Միջոցառումներ
Գնել
Գրանցել
 
 Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացնում ենք օգտագործողների կողմից մեր սպասարկող անձնակազմին հաճախակի տրվող հարցերը՝ պատասխաններով: Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանն այստեղ չգտնելու դեպքում կապվեք մեզ հետ:


Հարց 1.
Ո՞րն է լիցենզիոն հակավիրուսային ծրագրերի առավելությունը՝ ոչ լիցենզիոն ծրագրերի նկատմամբ:

Պատասխան.
Ցանկացած հակավիրուսային ծրագիր ունի սեփական պաշտպանության եղանակները, որը ծրագրին պաշտպանում է ինչպես ոչ լիցենզիոն օգտագործումից, այլև տարբեր ծրագրերի կողմից, այդ թվում և համակարգչային վիրուսներից: Այդ պատճառով, ոչ լիցենզիոն հակավիրուսները հաճախ իրենք են դառնում վիրուսների զոհ՝ դադարեցնելով հակավիրուսային պաշտպանությունը:

Բացի այս, որոշ հակավիրուսային արտադրողներ պարզապես թույլ չեն տալիս ոչ լիցենզիոն հակավիրուսային ծրագրերին կատարել հակավիրուսային բազայի թարմացում և անջատում են հակավիրուսային պաշտպանությունը՝ երբեմն նույնիսկ առանց զգուշացման և համակարգիչը առանց Ձեր իմացության ամիսներով մնում է անպաշտպան:

Նշենք նաև, որ պարբերաբար նորացվում են ոչ միայն հակավիրուսային բազաները, այլև հենց ծրագրերն իրենք: Այդ դեպքում, նորացված ծրագիրը, բնականաբար, դադարում է աշխատանքը՝ լիցենզիայի բացակայության պատճառով և համակարգիչն անորոշ ժամանակով մնում է առանց պաշտպանության:

Վերջում հիշեցնենք, որ հակավիրուսային լիցենզիան հնարավորություն է տալիս ստանալ նաև շուրջօրյա տեխնիկական օգնություն՝ հեռախոսով և էլեկտրոնային փոստի օգնությամբ:


Հարց 2.
Եթե ես գնել եմ 1 լիցենզիա իմ տան համակարգչի համար, կարո՞ղ եմ տեսադրել այն նաև իմ նոութբուկի վրա:

Պատասխան
Լիցենզիան թույլ է տալիս պաշտպանել ուղիղ այնքան համակարգիչ, որքան նշված է լիցենզիոն համաձայնագրում: Հակառակը կդիտվի լիցենզիոն պայմանագրի խախտում: Երկրորդ լիցենզիան կարող եք գնել զեղչով, իսկ երկուսից ավելի համակարգիչների համար գոյություն ունի «Ընտանեկան» լիցենզավորումը, որը թույլ կտա պաշտպանել բնակարանում եղած բոլոր համակարգիչները և նույնիսկ սերվերները՝ դրանց առկայության դեպքում: Նշենք սակայն, որ նման լիցենզիաները միայն անհատների համար են, կազմակերպությունների համար գործում են այլ զեղչեր:


Հարց 3.
Ինչ կպատահի, եթե ես տրամադրեմ իմ լիցենզիայի պատճեն նաև իմ ընկերոջը կամ տեղադրեմ այլ համակարգիչների վրա:

Պատասխան
Նախ և առաջ, Դուք կխախտեք լիցենզիայի պայմանները: Դա նշանակում է, որ այդ փաստը հայտնաբերվելուն պես, Դուք անհապաղ կզրկվեք հակավիրուսային ծրագրի օգտագործման լիցենզիայից և կենթարկվեք լիցենզիոն համաձայնագրով նախատեսված այլ պատասխանատվության՝ եթե այդպիսի բան նախատեսված է Ձեր համաձայնագրով:


Հարց 4.
Ինչպե՞ս կարող է հայտնաբերվել իմ կողմից լիցենզիոն պայմանների խախտման փաստը:

Պատասխան
Տարբեր հակավիրուսային ծրագրեր լիցենզիայի խախտումը ֆիքսում են տարբեր եղանակներով՝ ակտիվացիայի միջոցով, վերահսկելով նույն լիցենզիայով կատարված թարմացումների քանակը և համակարգչի տվյալները, վերահսկելով ինտերնետում հայտնվող լիցենզիաները և այլն: Մենք, հասկանալի պատճառներով, չենք բացահայտի  բոլոր եղանակները:


Հարց 5.
Ինչու մեկ հակավիրուսային ծրագրից հետո տեղադրելով մեկ այլ ծրագիր՝ համակարգչի մեջ հայտնաբերվում են վիրուսներ: Դա նշանակում է որ նախորդ հակավիրուսային ծրագիրը ավելի՞ վատն էր:

Պատասխան
Համարյա միշտ նման կարծիքը սխալ է, եթե իհարկե չեք օգտագործում ինչ որ նորահայտ հակավիրուսային ծրագիր, որը կարող է իրոք բաց թողնել վիրուսներ: Հիմնականում նման խնդիրներ առաջանում են հակավիրուսային հին բազայի պատճառով երբ հին ծրագիրը պարզապես հայտնաբերած չի լինում որոշ վիրուսներ և որ ամենատարածվածն է՝ հակավիրուսային ծրագրի սխալ կոնֆիգուրացիայի պատճառով՝ վիրուսների կամ սխալ տեղադրման պատճառով հակավիրուսը չի ստուգել ասենք .bat կամ .js տիպի ֆայլերը:

Այս ամենից բացի, որոշ, նույնիսկ ամենահանրահայտ հակավիրուսային փաթեթներ շատ վատ են հայտնաբերում և բուժում որոշ տիպի, բարդ, ձևափոխված վիրուսներ, օրինակ պոլիմորֆիկ տիպի, քանի որ ունեն շատ վատ վերլուծական մեխանիզմ և փնտրումն իրականացնում են միայն վիրուսային ձևանմուշների հիման վրա: Dr.Web հակավիրուսային ծրագիրը, սակայն, համարվում է աշխարհում ամենահզոր և կատարյալ էվրիստիկ մոդուլ ունեցոց հակավիրուսային ծրագրերից մեկը:


Հարց 6.
Ինչ է OEM լիցենզիան և ինչ առավելություններ կամ թերություններ ունի այն:

Պատասխան
OEM լիցենզիաներ անվճար տրամադրվում են նոր համակարգիչների հետ՝ 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետից հետո Դուք կարող եք ձեռք բերել լրիվ լիցենզիա՝ 30 տոկոս զեղչով: Նշենք, որ այս լիցենզիաները տրամադրվում են բացարձակ անվճար՝ միայն մեր գործընկեր համակարգչային տեխնիկա վաճառող կազմակերպությունների կողմից, սակայն՝ միայն նոր համակարգիչներ ձեռք բերելուց:

Նշենք, որ OEM լիցենզիայի դեպքում Դուք չեք կարող ստանալ անվճար տեխնիկական օգնություն:


Հարց 7.
Ինչ կապ ունի Direct Control ընկերությունը՝ Ռուսական Dr.Web ընկերության հետ:

Պատասխան
Direct Control ընկերությունը 1998 թվականից զբաղվում է հաշվապահական և ֆինանսական ծրագրային փաթեթների մշակմամբ: 2006 թվականից այս ընկերությունը հանդիսանում է Dr.Web ընկերության էքսկլուզիվ դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում՝ ներկայացնելով Dr.Web հակավիրուսային ծրագրերի ողջ տեսականին:


Հարց 8.
Կա՞ն արդյոք զեղչեր և ինչպես են դրանք տրամադրվում:

Պատասխան
Մենք և մեր գործընկեր կազմակերպությունները պարբերաբար իրագործում ենք զեղչային ծրագրեր և այդ մասին միշտ կարող եք տեղեկանալ մեր վեբ հանգույցից: Ուսումնական, առողջապահական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների համար, սակայն, ունենք մշտական զեղչեր, որոնց մասին լրացուցիչ տեղեկատվության համար կապվեք մեզ հետ կամ այցելեք մեր էջի համապատասխան բաժին:


Հարց 9.
Որն է Dr.Web հակավիրուսի առավելությունը այլ հակավիրուսային ծրագրերի նկատմամբ և ինչպես համոզվել նրա հուսալիության մեջ:

Պատասխան

Dr.Web հակավիրուսային ծրագրի առավելություններին կարող եք ծանոթանալ մեր էջի համապատասխան բաժնում: Ինչ վերաբերում է մեր հակավիրուսային ծրագրի հուսալիությանը, ապա եթե մեր կարևորագույն օգտագործողների այս համառոտ ցուցակը բավարար չէ, նշենք, որ մեր հակավիրուսային ծրագիրը, ի տարբերություն այլ հակավիրուսների, մասնակցում է միջազգային բոլոր անկախ տեստերին և պարբերաբար ստանում ամենաբարձր գնահատականներ՝ իսկական պրոֆեսիոնալների կողմից:


Հարց 10.
Իմ համակարգիչը միացված չէ ինտերնետին: Իմաստ ունի՞ արդյոք ունենալ հակավիրուսային ծրագիր և ինչպես այդ դեպքում կկատարվի հակավիրուսային բազայի թարմացում:

Պատասխան
Իհարկե, ինտերնետին միացված համակարգիչները առավել խոցելի են վիրուսների համար, սակայն, նշենք, որ համակարգչային վիրուսները տարածվում էին դեռևս այն ժամանակ, երբ ինտերնետ չկար՝ մագնիսական սկավառակների միջոցով: Այսօր, եթե Ձեր համակարգչի մեջ օգտագործում եք ինֆորմացիայի ցանկացած կրիչ՝ մագնիսական սկավառակ, CD, կամ USB Flash, կամ Bluetooth հաղորդիչ՝ թեկուզ բջջային հեռախոսի հետ կապվելու համար, ապա միշտ շատ մեծ է համակարգչային վիրուսով համակարգիչը վարակելու հավանականությունը: Ժամանակակից որոշ վիրուսներ տարածվում են նույնիսկ թվային ֆոտոխցիկների միջոցով:

Ինչ վերաբերում է հակավիրուսային բազայի թարմացմանը, ապա մենք ունենք հատուկ ծառայություն՝ հակավիրուսային բազայի առաքում փոստով՝ լազերային սկավառակի վրա՝ այն համակարգիչների համար, որոնց արգելվում է միացնել ինտերնետին կամ ձեռնարկության ցանցին՝ կարևորագույն ինֆորմացիա պարունակելու պատճառով: