Home Home Support
Լուծումներ
Ստանալ
Միջոցառումներ
Գնել
Գրանցել

 Ինչպես վճարել ArCa քարտի միջոցով

ArCa քարտերը ներկայումս մեծ տարածում են գտել բնակչության մոտ՝ շնորհիվ մատչելի արժեքի և օգտագործման պարզության: Ցավոք, այս հիանալի վճարային քարտով վճարումներ ընդունելը դեռևս ունի որոշ բարդություններ, այդ պատճառով ներկայացնում ենք դրանցով մեր հակավիրուսային ծրագրի համար վճարելու եղանակը:

Նախ նշենք, որ ողջ գործողությունը իրականացվում է ArCa ընկերության վեբ հանգույցում՝ վիրտուալ քարտի գրանցմամբ: Քանի որ այդ գործողությունը ծայրահեղ պարզ է և գրանցման ողջ գործողությունը ներկայացված է հենց նշված էջում՝ հայերենով, մենք չենք անդրադառնա դրան:

Վիրտուալ քարտի գրանցումից հետո մուտք գործեք այդ էջի գործառնական բաժին և ընտրեք Քարտից քարտ փոխանցում կետը՝ էջի աջակողմյան մենյուից:

Բացված էջում կպահանջվի մուտքագրել քարտապանի համարը՝ մուտքագրեք մեր ընկերության քարտի համարը՝ 9051 2902 0002 2602, գումարի չափը՝ Ձեր ընտրած հակավիրուսային ծրագրի արժեքը և որ ամենակարևորն է՝ Փոխանցման նպատակ դաշտում նշեք Ձեր էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը: Այնուհետ սեղմեք հաստատման կոճակը:

Եթե քարտի համարը ճիշտ է մուտքագրված, բերված էջում որպես քարտատեր կներկայացվի մեր ընկերության տնօրենի անուն ազգանունը` Հայկ Ասատրյան: Հակարակ դեպքում վերադարձեք նախորդ էջ և նորից, ուշադրությամբ մուտքագրեք մեր քարտի համարը: Համոզվելով, որ փոխանցումը կատարում եք ճիշտ` սեղմեք հաստատման կոճակը: Վճարման հաստատումից հետո Ձեր հաշվից կկատարվի գումարի փոխանցում և շատ կարճ ժամկետում մենք կկապվենք Ձեզ հետ:

Հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապվել մեր սպասարկող թիմի հետ: 

Հիշեցնենք, որ Dr.WEB հակավիրուսային ծրագիրը կարող եք ձեռք բերել նաև բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև՝ մեր գործընկերներից: