|
1998 թվականից ի վեր
Direct Control
ընկերությունը հայաստանյան շուկայում
զբաղվում է համակարգչային ծրագրերի մշակմամբ:
Մենք աշխատում ենք հիմնականում բիզնես ծրագրերի
ուղղությամբ, մշակելով հաշվապահական, ֆինանսական և
բանկային ծրագրեր:
Կիրառական ծրագրերից բացի, սակայն, մեր հաճախորդների մոտ
միշտ անհրաժեշտություն է առաջանում ապահովել ձեռնարկության
բազմակողմանի ինֆորմացիոն անվտանգությունը՝ հակավիրուսային
պաշտպանություն, գաղտնագրում, ցանցային պաշտպանություն և
այլն:
Դա
պատճառ հանդիսացավ, որ մենք սկսեցինք համագործակցել
անվտանգության համակարգեր մշակող աշխարհի լավագույն
ընկերությունների հետ՝ ներկայացնելով նրանց լիցենզիոն
արտադրանքը Հայաստանում:
Ռուսական
հանրահայտ
Dr.Web հակավիրուսային ծրագիրը
տարիներ շարունակ ապացուցել է իր հուսալիությունը և
արագագործությունը:
Հենց այդ պատճառով էլ, չնայած, որ
համագործակցում ենք բազմաթիվ այլ հակավիրուսային ծրագրերի
հետ նույնպես, մեր ընտրությունը կանգ առավ հատկապես այս
ծրագրի վրա՝ որպես հակավիրուսային պաշտպանության հիմնական
ծրագիր:
Մեր ընկերության կողմից առաջարկվող
բազմաթիվ ապրանքների և ծառայությունների մասին լրացուցիչ
տեղեկությունների համար այցելեք մեզ՝
www.direct.am: |