|
Dr.Web
հակավիրուսային ծրագիրը ստեղծվել է 1994 թվականին և
համարվում է աշխարհի լավագույն հակավիրուսային ծրագրերից
մեկը:
Հատկապես այս ծրագրի կողմից են առաջին անգամ կիրառվել
ներկայումս համարյա բոլոր հակավիրուսային ընկերությունների
կողմից կիրառվող բազմաթիվ
նորամուծություններ, որոնցից են.
-
Dr.Web
հակավիրուսային ծրագիրն աշխարհում առաջինը կարողացավ
ստուգել Windows 95/98/NT
համակարգերի օպերատիվ,
համակարգային և վիրտուալ հիշողությունները:
-
Dr.Web
ընկերությունն աշխարհում առաջինը տրամադրեց ֆայլերի
ստուգման օնլայն ծառայություն:
-
Dr.Web
հակավիրուսային ծրագիրն աշխարհում առաջինը սկսեց
հայտնաբերել «անմարմին», միայն համակարգչի հիշողության
մեջ գոյություն ունեցող վիրուսները, այնպիսիք,
ինչպիսիք օրինակ CodeRed
կամ Slammer
վիրուսները:
-
Dr.Web
ընկերության հակավիրուսային լաբորատորիաներն առաջինը
աշխարհում անցան հակավիրուսային բազաների շուրջօրյա
թարմացման՝ օրեկան մի քանի անգամ:
Այսօր արդեն այդ հաճախությունը
կազմում է ժամում 2-3 անգամ:
Այսօր
էլ, ինչպես տարիներ առաջ, ընկերության հակավիրուսային
լաբորատորիան գտնվում է Սանկտ–Պետերբուրգում, իսկ
գլխամասային գրասենյակը՝ Մոսկվայում՝ այս հակավիրուսային
ծրագրի հեղինակ Իգոր Դանիլովի ղեկավարությամբ: |